ՀՀ-ում օղին կարող է էժանանալ, իսկ դիզվառելիքը՝ թանկանալ![]() 13 դեկտեմբերի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկային ծառայության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը միտված է կրճատելու ստվերային շրջանառությունը երկրում: Ինչպես նշել է ուղղումներն ու փոփոխությունները ներկայացրած ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, փոփոխություններով նախատեսվում է վերանայել մրգային օղի արտադրողների համար նախատեսված ակցիզները, մասնավորապես, կբացառվի 55% ադվալորային դրույքը, իսկ ակցիզային հարկը 550 դրամից կդառնա 800 դրամ, գրում է ԱՌԿԱ-ն: Ըստ Անանյանի, դա ենթադրում է հարկային դաշտի բարելավում ներքին արտադրողի համար, առավել ևս, որ ըստ ՊԵԿ-ի, 1լ մրգային օղին արտահանվում է երկրից 3.500-7.200 դրամի սահմաններում: Փոխնախարարը հայտնել է նաև, որ նախատեսվում է վերանայել նաև դիզվառելիքի հարկումը՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018-ի հունվարի 1-ից: Մասնավորապես, ըստ նրա, նախատեսվում է փոխել ԱԱՀ դրույքը, ինչը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Ըստ Անանյանի, փոփոխությունների հիմնական նպատակը առանձին իրավական նորմերի վերանայումն է, ինչը թույլ կտա առավել բարենպաստ պայմաններ ստեղծել 2018-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառման համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |