Մասիս Մայիլյանն ու ԱՀՀ-ն քննարկել են Արցախի միջազգային ճանաչման գործընթացը![]() 13 դեկտեմբերի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կարևոր գործունեությն է իրականացնում՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ԱՀՀ նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և ԱՀՀ միջև փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |