Բուֆոնը չի բացառել, որ կարող է մասնակցել ԵԱ-2020-ին13 դեկտեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը 2017/18 խաղաշրջանի ավարտին մտադիր էր ավարտել կարիերան, կարող է կրկին վերադառնալ ազգային թիմ: 39-ամյա դարպասապահը չի բացառել, որ կմասնակցի Եվրոպայի 2020թ. առաջնությանը: Եթե դա հնարավոր լինի, Բուֆոնը կհետաձգի կարիերայի ավարտը: «Շվեդիայից կրած պարտությունից հետո ես զգացի մարդկանց սերն ու աջակցությունը: Մարդիկ հասկացան, որ ես երբեք դիմակ չեմ կրել իմ կարիերայի ընթացքում: Ինչ վերաբերում է ԵԱ-2020-ին, ապա ես այսօրվա օրով եմ ապրում, բայց ոչինչ չեմ բացառում»,-ասել է Բուֆոնը, գրում է championat.com-ը Gazzetta dello Sport-ի վրա հղումով: Ավելի վաղ Բուֆոնն ասել է, որ կարող է հետաձգել կարիերայի ավարտը, եթե «Յուվենտուսը» հաղթի Չեմպիոնների լիգայում: Այդ դեպքում թուրինցիները կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ Բուֆոնը կլինի մրցաշարի մասնակիցներից մեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |