ՍԱՊԾ. Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի13 դեկտեմբերի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա բրնձի շուկայում իրականացված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ մատնանշված խանութից նմուշառված բրինձն անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջին և պոլիմերային ծագում չունի: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Նմուշառված բրնձի խմբաքանակը լաբորատոր փորձաքննության էենթարկվել ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով: Իրացման ցանցում ՍԱՊԾ մասնագետներին տրամադրվել է համապատասխանության հայտարարագիր, համաձայն որի բրինձը առաջին կարգի է և արտադրված է Ռուսաստանում ընդունված տեխնիկական պայմանների համաձայն: Վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ներկայացված նմուշը ոչ թե առաջին կարգի, այլ մանրատված տեսակի բրինձ է: Նմուշն ունեցել է արտահայտված հոտ, որը կարող էր պայմանավորված լինել այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ: Իրացման կետից ստացած տեղեկատվության հիման վրա նմուշառում է արվել նաև հավանական ներմուծողի պահեստից: Նմուշառված խմբաքանակը ենթարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ պահեստավորված բրինձը նույնպես համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցից և պահեստից վերցված նմուշները նույնական չեն (տհաճ հոտով բրինձը մինչ այդ վաճառքից ամբողջությամբ հանվել էր): Իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաև նմուշների՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները (համեմատության համար երկու նմուշնից բացի հետազոտվել է նաև բարձրորակ բրնձի նմուշ. այրման ընթացքում բոլոր երեք նմուշները դրսևորել են միանման վարքագիծ): Պարզվել է նաև, որ նմուշների ածխաջրային կազմը գտնվում է բրնձին բնորոշ տիրույթում: Լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխարենը իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ: Ավելի վաղ լայն քննարկումների առարկա էր դարձել քաղաքացու՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքը, որի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնարկել էր պետական վերահսկողության միջոցառումներ: ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել էին Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել էր լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել էր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |