Սահակաշվիլին ուզում է Օդեսայի քաղաքապետ լինել, ոչ թե Ուկրաինայի նախագահ![]() 14 դեկտեմբերի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինական «24 ալիքի» եթերում հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին։ «Ես ուզում եմ գնալ և դառնալ Օդեսայի քաղաքապետ։ Չեմ կատակում, իսկապես։ Ես շատ եմ ցանկանում բարձրացնել Օդեսան։ Բայց դա կարելի է անել՝ միայն փոխելով խաղի բոլոր կանոնները»,- ասել է նա։ Նա հավելել է, որ պատրաստ է Օդեսա մեկնել, եթե լավ վարչապետ լինի և երբ որ ավարտի իր գործունեությունն այդ պաշտոնում: Սահակաշվիլին հայտարարել է, որ իր թիմի ունեցած պլանի համաձայն՝ հնարավոր է 70 օրում բարեփոխել Ուկրաինան, իսկ պետական ապարատը կրճատել երկու երրորդով, գրում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 12-ին Սահակաշվիլին հայտարարել էր, որ ցանկանում է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը, և ոչ մի դեպքում նախագահի պաշտոնի համար չի առաջադրվելու: Սահակաշվիլին կրկին հավաստիացրել է, որ նախագահ դառնալու հավակնություններ չունի։«Ես չեմ կարող Ուկրաինայի նախագահ լինել, չեմ ուզում երկարաժամկետ մնալ ուկրաինական քաղաքական դաշտում, չեմ ուզում նորից այդ ամենի մեջ թաթախվել: Ես ուզում եմ մնեծ բեկում տեսնել դեպի լավը: Հետո կմնայի Ուկրաինայում որպես շարքային քաղաքացի»,-ասել է նա: Սահակաշվիլին ղեկավարել է Օդեսայի շրջանը 2015-ի մայիսից մինչև 2016-ի ն Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |