Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին14 դեկտեմբերի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ: Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Կոձիասն իր հերթին ներկայացրել է վերջին զարգացումները Կիպրոսի ճգնաժամում: Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորել են հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը: ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ, ինչպես նաև Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Հայաստանի և Հունաստանի արտգործանախարարները կարևորել են նաև աշխարհասփյուռ մեծաքանակ հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցության հնարավորությունները և այս համատեքստում ընդգծեցին երկու երկրների արտգործնախարարությունների ակտիվ ներգրավվածությունը այս կապերի ամբողջական ներուժն ուսումնասիրելու գործում: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է 2018-ին Հայաստանոմ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի օրակարգն ու նախապատրաստական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնմանը և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերին: Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերությունները, մտքեր են փոխանակվել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը ստորագրել են երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, առկա հիմնահարցերի հանգուցալուծման ուղիների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը |