ՀՀ և Ֆրանսիայի դիզայներները Երևանում հագուստի նոր հոսքագիծ են բացել՝ HAYA![]() 14 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում HAYA ապրանքանիշով հագուստ է հայտնվել ոճային հագուստը նախընտրողների համար: Բրենդի հեղինակներն են ֆրանսահայ Նատալի Սևիկյանն ու Ալբերտ Գրիգորյանը Հայաստանից: Նրանք որոշել են իրենց ջանքերն ու միջազգային փորձը համատեղել հայրենիքում: Ինչպես PanARMENIAN.Net -ին է ասել Ալբերտը, հագուստի հոսքագիծը կներառի ինչպես առօրյա հարմարավետ իրեր, այդպես էլ երեկոյան, տոնական և լողափնյա հագուստ և աքսեսուարներ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: «Հագուստը կարվում է Երևանում: Մենք թողարկում ենք ոճային, նորաձև, հարմարավետ և մատչելի հագուստ, որը հասանելի կլինի բնակչության լայն շերտերին: Մեզ հաջողվել է հասնել հագուստի մեջ ազգային առանձնահատկությունների և արդիականության իդեալական համադրության: Մեր կարգախոսն է. «Հաջող տեսք՝ լավ զգացողություն»: Ապրանքանիշի գաղափարն է՝ լինել ժամանակի, տարածության և եղանակի սահմաններից դուրս»,-ասել է նորաձև բրենդի համահիմնադիրը: Ըստ նրա, 2017-ի սեպտեմբերին հիմնված ապրանքանիշը HAYA է կոչվել հին հունական դիցաբանության մեջ երկրի աստվածուհի՝ Հայայի պատվին: Ապրանքանիշի փիլիսոփայությունն է հնարավորինս սեր, խաղաղություն և ազատություն հաղորդել բոլորին: «Մենք չենք ցանկանում հետևել կարծրատիպերին՝ ստեղծելով աշուն-ձմեռ, գարուն-ամառ հավաքածուներ, մենք ստեղծում ենք հագուստի շարունակական հոսք: Մենք կարտադրենք նաև սահմանափակ հավաքածուներ տարբեր թեմաներով՝ գործակցելով տարբեր արվեստագետների ու ոճաբանների հետ»,-ասել է Ալբերտը՝ նշելով, որ իրենց նպատակն է կարողանալ հաջողությամբ մրցակցել հայկական շուկան գրաված հագուստի արտասահմանյան բրենդերի հետ: Այժմ HAYA բրենդի հագուստը հասանելի է ապրանքանիշի շոու-ռումում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |