Էրդողանի կուսակցության անդամը հովանավորել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ ցույցերը15 դեկտեմբերի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, հովանավորել է «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայում հակահայկական ցույցերի կազմակերպման համար: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: Գերմանիայի իրավապահ մարմինները թուրք գործչի և հանցավոր խմբավորման միջև կապը բացահայտել են վերջինիս մի շարք անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելուց հետո: Հետախուզական տվյալների համաձայն՝ «Օսմանցի գերմանացիներ» խմբավորման անդամները Քյուլյունքի տրամադրած գումարով զինամթերք են ձեռք բերել: Նրանց հանձնարարվել է նաև հետապնդել Էրդողանի գերմանաբնակ ընդդիմախոսներին՝ այդ թվում և քրդերին: Գերմանիայի կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, ասել է, որ Էրդողանը «դեռևս Գերմանիայից հեռու չի քաշել իր ձեռքերը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |