«Գահերի խաղից» Սանսայի դերակատարը պատմել է վերջին եթերաշրջանի մասին![]() 14 դեկտեմբերի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թըրները, որը «Գահերի խաղում» կատարել է Սանսայի դերը, արդեն կարդացել է վերջին եթերաշրջանի սցենարը: Նա պատմել է դերասանական կազմի արձագանքի մասին սերիալի եզրափակիչ մասին: «Երբ բոլոր դերասանները հավաքվեցին, մենք կարդում էինք սցենարը, դա միաժամանակ և տխուր էր, և հուզիչ: Ու նաև՝ շատ ծանր»,-ասել է Թըրները: Ըստ նրա, սցենարի վերջին արտահայտությունը՝ «Գահերի խաղի» վերջը» նրանք միասին բարձրաձայն են կարդացել ու գրեթե բոլորն արտասվել են: Իսկ հետո սկսել են ծափահարել սերիալը ստեղծողներին, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: «Ամեն անգամ, երբ ստանում էինք սցենարը, անորոշություն էր առաջանում. «Արդյո՞ք մեռնելու եմ այս եթերաշրջանում»: Այն, որ ես այսքան ժամանակ դեռ չեմ մեռել, ինձ անհավանական է թվում՝ հաշվի առնելով մահերի քանակը սերիալում: Մենք մեր վարկածներն ունեինք այն մասին, թե ինչ տեղի կունենա՝ ով կմեռնի, ով կհաղթի: Հիմա ամեն ինչ գիտենք: Իսկ օրիգինալ սյուժեն ևս կարծես վարկածներից մեկը լինի»,-ասել է դերասանուհին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |