Գործադիրը մոտ € 18,5 մլն-ի վարկային ծրագիր է հաստատել14 դեկտեմբերի 2017 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև € 18,5 մլն արժողությամբ վարկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ)» վարկային ծրագրի երկրորդ փուլով վերականգնվելու է Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվելու է խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հա տարածքի ոռոգում: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ: Մայր գումարը մարվելու է 2023-ի մայիսի 15-ից և ավարտվելու է 2033-ի նոյեմբերի 15-ին։ Մեկ այլ որոշմամբ, Ֆինանսների նախարարությանը Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվել է € 5,3 մլն չափով դրամաշնորհ։ Գումարն օգտագործվելու է գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագրի իրականացման համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |