Շախմատի գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն մոտ 32 մլն դրամ կհատկացվի

Շախմատի գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն մոտ 32 մլն դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում որոշվել է մոտ 32 մլն դրամ հատկացնել պետական բյուջեից «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն: Այս մասին հատյնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հիմնավորման՝ գումարը տրամադրվում է շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:

Գիտահետազոտական ինստիտուտը գործելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---