Լեռնային Ղարաբաղում չկան եւ չեն կարող լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետեր26 փետրվարի 2008 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում չկան եւ չեն կարող լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետեր: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են եւ անլուրջ: «Ղարաբաղի հիմնական նվաճումներից մեկը հասարակական անվտանգության բավականին բարձր աստիճանի ապահովումն է: Այս տարիների ընթացքում մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել այդ հարցը, որպեսզի միջազգային հանրության կողմից քննադատության չարժանանանք, եւ մենք կշարունակենք այդ աշխատանքը»,-ընդգծել է Սահակյանը` հավելելով, որ սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը բացահայտ կեղծ տեղեկատվություն է տարածում, հաղորդում է «Նովոստի Արմենիան»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, թե ԼՂՀ տարածքում ՔԱԿ-ի գրոհայինների հենակետեր կան եւ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու կոչ է արել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |