Գործադիրը տարկետում է տվել 3 ֆուտբոլիստի

Գործադիրը տարկետում է տվել 3 ֆուտբոլիստի

PanARMENIAN.Net - Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել 3 ֆուտբոլիստի: Որոշումն ընդգրկված է եղել կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Տարկետում են ստացել «Բեռլիներ Դինամո»-ի և Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Փիլումյանը, ազգային հավաքական հրավիրված «Մորդովիա»-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և Մոսկվայի «Արարատ»-ի և Մ19 ընտրանու խաղացող Ալբերտ Մնացականյանը:

Տարկետումը տրվել է մինչև 2020 թվականը:

Ֆուտբոլիստները հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---