Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածության մասին. Անփոխարինելի մարդիկ չկան![]() 14 դեկտեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2018-ին վարչապետի թեկնածուի հարցին: Նա հավելել է, որ նման պատասխանատվություն վերցնողները պետք է լինեն հեղինակություն, բայց անվիճելի ոչ ոք չի կարող լինել, հայտնում է Aysor.am-ը: «Չի կարող լինել անվիճելի անձ, որովհետև մեր երկրում կա բազմակուսակցականություն: Երբ կան ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժեր, այդ ձևակերպման հետ համաձայն չեմ», - նշել է Բաղդասարյանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հանրապետականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է՝ Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ վարչապետի լիազորությունները բավականին մեծանալու են ու ամբողջ երկրի պատասխանտվությունը վերցնող անձը պետք է բազմաոլորտ իմացության տեր անձնավորություն լինի: «Մենք նման քննարկում չեն ունեցել, որպեսզի անձեր դնենք ու քննարկենք: Երբ ունենանք, կտանք պատասխաններ»: Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը կարող է նախագահի պաշտոնում փոխարինել Սերժ Սարգսյանին՝ Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Վիճելի հարց է՝ փոխարինելի-անփոխարինելի, որովհետև անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան: Այդ մասին համեստորեն խոսում է նաև հանրապետության նախագահը: Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, մենք այս ընթացքում նրան որպես վարչապետի վստահություն չէինք հայտնի: Եթե մենք Կարեն Կարապետյանին կարևորագույն պոստերից մեկն ենք վստահել՝ ՀՀ վարչապետի պոստը, մենք հաշվի ենք առել նրա պատրաստակամությունը»: 2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |