Իրան-ԵԱՏՄ Արտոնյալ առևտրային համաձայնագիրը կստորագրվի 2018-ի հունվարի 21-ին14 դեկտեմբերի 2017 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի և ԵԱՏՄ-ի միջև բանակցվող Արտոնյալ առևտրային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2018 թվականի հունվարի 21-ին: Այս մասին The Financial Tribune-ի փոխանցմամբ, հայտնում է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարբերությունների գրասենյակը: «Ներառված են 200-250 ապրանքատեսակներ, որոնք կիրացվեն երեք տարվա ընթացքում», - ասել է գրասենյակի տնօրեն Բեհրուզ Հասան Օլֆաթը: Նա նշում է, որ բանակցությունները սկսվել են երկու տարի առաջ, իսկ 2017-ի ամռանը և աշնանը կողմերը համձայնության են եկել հանքարդյունաբերական, արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքատեսակների շուրջ: «Իրանը 7 ամսում ԵԱՏՄ երկրներ է արտահանել մոտ $ 500 մլն-ի ապրանք, ներմուծել մոտ՝ $ 800 մլն-ի: Դրանք հիմնականում եղել են գյուղատնտեսական, դեղագործական, քիմիական արտադրատեսակներ և նավթ», -ասել է Օլֆաթը: Ավելի վաղ Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոջթաբա Խոսրոտաջը ասել էր, որ Իրանից ԵԱՏՄ արտահանվող ապրանքները լիովին ազատվում են մաքսատուրքից կամ դրանցից որոշների համար սահմանվող մաքսատուրքերի դրույքաչափը նվազում է մինչև 80%: Համաձայնագիրը նախաստորագրվել է 2017-ի հուլիսի 5-ին Երևանում: Photo. BelTA Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |