Հայ-ամերիկյան թանգարանը կկառուցվի Գլենդելի կենտոնական այգում![]() 14 դեկտեմբերի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանը քաղաքի Կենտրոնական այգու տարածքում կառուցելու նախագիծը: Այս մասին հայտնում է Asbarez-ը: Նախագիծը մշակվել է Գլենդելի քաղաքապետարանի և SWA դիզայներական ընկերության գործակցությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականի հունվարին: Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել էր 2017-2018 թվականներին նահանգային բյուջեի մասին փաստաթուղթը, համաձայն որի իշխանությունները $ 3 մլն են հատկացնելու Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանին: Գումարը կհատկացվի 3 տարվա ընթացքում: 1,7 հա մակերեսով Հայ-ամերիկյան թանգարանի շենքը կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: Թանգարանի նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |