Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ավելի քան $27 մլրդ է ներդրել![]() 14 դեկտեմբերի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ավելի քան 27 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Բաքվում Մեծ Բրիտանիայի առևտրի և արտահանման պետնախարար, բարոնուհի Ռոնա Ֆեյրհեդի հետ հանդիպմանը: Ըստ նախարարի, Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ներդրումների առումով առաջին հորիզոնականում է: Նա հավելել է, որ Ադրբեջանում բրիտանական կապիտալով ավելի քան 500 ընկերություն է աշխատում, գրում է Haqqin.az-ը: Որպես հաջողված օրինակ Մուստաֆաևը բերել է BP-ի օրինակը, որը մասնակցում է 7 նավթագազային նախագծի, այդ թվում Հարավային գազայի միջանցքի և Բաքու-Թբիլիսի- Ջեյհան խողովակաշարի նախագծերին: Ըստ Ադրբեջանի մաքսային կոմիտեի, Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը Մեծ Բրիտանիայի հետ 2017-ի հունվար-նոյեմբերին կազմել է 240,46 մլն դոլար: Այնուամենայնիվ, Ադրբեջանը 3-րդն է աշխարհում աշխատավարձերի հակավարկանիշում, որը գլխավորում է Ուկրաինան, որտեղ միջին աշխատավարձը 190 եվրո է (հարկերն ու պահումները չհաշված), 2-րդը՝ Մոլդովան է 216 եվրոյով, 3-րդը՝ Ադրբեջանը՝ 232 եվրոյով: Ընթերցեք նաև.Ըստ Migration Policy Institute-ի՝ Ադրբեջանից 1,1 մլն մարդ է արտագաղթել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |