Disney-ը $52 մլրդ-ով գնել է 21st Century Fox-ը

Disney-ը $52 մլրդ-ով գնել է 21st Century Fox-ը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Walt Disney ընկերությունը գնել է Ռուպերտ Մերդոկի 21st Century Fox ստուդիան ստուդիայի ակտիվները 52 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնել է Daily.afisha.ru-ն The Verge-ի վրա հղումով:

Disney-ը կստանա 20th Century Fox կինո- և հեռուստաստուդիան, FX և National Geographic կաբելային ցանցերը, ինչպես նաև Hulu բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: 21st Century Fox-ը իրեն է վերապահել Fox հեռարձակման ցանցը, Fox Sports-ը և Fox News և Fox Business բրենդերը:

Գործարքի պատճառով Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը, որը պետք է 2019-ին հեռանար պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել մինչև 2021 թվականը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---