Ռոնալդինյոն մտադիր է պայքարել Բրազիլիայի Սենատում տեղի համար![]() 14 դեկտեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն մտադիր է զբաղվել քաղաքականությամբ: Ըստ Football Italia-ի, 37-ամյա մարզիկը մտադիր է առաջադրվել Բրազիլիայի Սենատում տեղ գրավելու համար: Ընտրությունները կայանալու են 2018-ին: Ռոնալդինյոն առաջադրվելու է Մինաս-Ժերայս նահանգից սոցիալ-քրիստոնեական կուսակցության կազմում: Պաշտոնապես նա դեռ չի առաջադրել իր թեկնածությունը, սակայն արդեն Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարոյի թիմի անդամ է, գրում է championat.com-ը: Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի մեկ այլ նախկին անդամ՝ Ռոմարիոն, 2015-ին դարձավ Բրազիլիայի դաշնային սենատոր Ռիո դե Ժանեյրո նահանգից: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |