Նախագահը՝ իր քաղ.կարիերան շարունակելու մասին. Որոշմանս մասին հայտնելու ժամանակը դեռ չի եկել15 դեկտեմբերի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով 2018-ին քաղաքական գործունեությունը շարունակելու վերաբերյալ հարցին, ասել է որ իր որոշման մասին հայտարարելու ժանանակը դեռ չի եկել: Նախագահը նշել է, որ իր որոշումը պայմանավորված է լինելու տարբեր գործոններով: «Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ կուսակցությունը և ինքը Կարեն Կարապետյանին համարում են որպես վարչապետ և որպես մարդ ընդունելի անձնավորություն է։ «Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը նման չէ պաշտոնյայի, ով պատրաստ է եզրափակել քաղաքական կարիերան, Սարգսյանը պատասխանել է, որ պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները։ «Պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի՝ որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ», - ասել է Սարգսյանը: Հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ քաղաքականության մեջ, նախագահը պատասխանել է՝տեսնենք: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |