Վերջին օրերին ձերբակալվածների մեծ մասը մարդիկ են, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների համար26 փետրվարի 2008 - 23:53 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Հայաստանում ձերբակալված անձանց կարելի է երեք խմբի բաժանել: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք անմիջական մեղք ունեն ընտրական գործընթացի խախտման մեջ: Այստեղ կան ինչպես ընդդիմության, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Մարդկանց երկրորդ խումբը, մարդիկ են, որոնք զինված են եւ վտանգավոր հանրության համար: Հավելեմ, որ ընդդիմադիր գործիչները ակտիվորեն փոխգործակցում էին զինված ջոկատների, մասնավորապես, կամավորական «Երկրապահ» միության եւ Վետերանների միության հետ` փորձելով ներքաշել նրանց ներքաղաքական գործընթացների մեջ: Եվ մասնակիորեն դա նրանց հաջողվեց: Պետությունը չի կարող անտեսել նման դեպքերը: Եվ եթե Ազատության հրապարակում զինված մարդիկ են հայտնաբերվում, ապա ոստիկանները պարտավոր են նրանց վնասազերծմանն ուղղված գործողություններ ձեռնարկել: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, մարդիկ ձերբակալվել են: Եվ երրորդ խումբը դա այն մարդիկ են, որոնք այսօր շիկացնում են մթնոլորտը: Մարդիկ, որոնք թքած ունեն օրենքի վրա եւ վեց օր անընդմեջ չարտոնված ցույցեր եւ երթեր են կազմակերպում: Մենք պարտավոր ենք պաշտպանել այլ քաղաքացիների իրավունքները»,-ասել է Ռ.Քոչարյանը` հավելելով, որ ամենամեծ խումբը երկրորդն է` մարդիկ, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների եւ կայունության համար: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |