ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը սատարում են ԼՂ և Կիպրոսի խնդիրների խաղաղ կարգավորմանը![]() 15 դեկտեմբերի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների խաղաղ կարգավորման հարցում միմյանց դիրքորոշումներին աջակցելու ու միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափերում ընթացող միջնորդական ջանքերին սատարելու ուղղությամբ: Այդ մասին ասվել է Երևանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Կարեն Նազարյանը շնորհակալություն է հայտնել հունական ու կիպրական կողմերի ցուցաբերվող անվերապահ աջակցության համար։ Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել է հայ-հունական և հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երեք երկրների միջև բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Եռակողմ հանդիպմանն առանձնակիորեն ընդգծվել են սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը և արտերկրում համայնքային կառուցների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խթանման հնարավորությունները: Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ:Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Կոձիասն իր հերթին ներկայացրել է վերջին զարգացումները Կիպրոսի ճգնաժամում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |