ԱՄՆ փորձագետներն անտառային հրդեհների վերաբերյալ առաջարկություններ կանեն15 դեկտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փորձագետներնանտառային հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ կներկայացնեն: Այդ մաիսն ասվել է ՀՀ ԱԻ նախարարությունում ամփոփիչ հանդիպում-քննարկման ժամանակ՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: ԱՄՆ ԱԾ հրդեհների գնահատման փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում, ինչպես նաև՝ օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը: ԱՄՆ ԱԾ հրդեհների գծով մասնագետ Քրոֆթը ներկայացրել է ԱՄՆ-ի փորձը հրդեհների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով տարբեր շահագրգիռ կառույցների հաղորդակցության կարևորությունը: Նա առանձնացրել է 4 փուլ՝ պլանավորում, ուսուցում, հաղորդակցություն և աշխատանքային ուժ, որոնք մշտական բարելավման և կատարելագործման կարիք ունեն: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար շատ էական է ոչ միայն քրտնաջան աշխատանքը, այլև՝ աշխատանքի իրականացման ուղիների խելամիտ մշակումը: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, տարբեր շահառուների հետ ձևավորված կապերն ու հարաբերությունները: Խոսելով 2017-ին ընթացքում Հայաստանում գրանցված հրրդեհների մասին՝ Քրոֆթը նշել է, որ նախնական արդյունքներն արդեն առկա են և համապատասխան մշակումից հետո վերջնական եզրակացությունն ու առաջարկություների փաթեթը կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել սեպտեմբերի 7-14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |