BBC. Հաճախ հայերի ընտանիքում բռնության մասին իմանում են, երբ քր.հետաքննություն են սկսում16 դեկտեմբերի 2017 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն հավանություն է տվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին բուռն վեճերի և հանրության պահպանողական շերտերի բողոքների ֆոնին: Այդ մասին ասվում է այդ թեմային նվիրված BBC-ի հոդվածում: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված 215 դեպք է քննվել: Դրանց մեծ մասը՝ 127-ը, վերաբերել է ծեծին, 11-ը՝ անչափահաս անձանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններին, 6-ը՝ առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելուն, 5-ը՝ սպանություններին: Ըստ իրավապաշտպանների, պաշտոնական վիճակագրությունը կարող է միայն այսբերգի գագաթը լինել, քանի որ հաճախ հայկական ընտանիքներում բռնության մասին հայտնի է դառնում միայն այն ժամանակ, երբ դրանք դառնում են քրեական հետաքննության առարկա: Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների, 2010-ից ՀՀ-ում առնվազն 50 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով: Ըստ 2011-ին ԵԱՀԿ անցկացրած հետազոտության ՀՀ կանանց 60 տոկոսը եղել է ընտանեկան բռնության մեկ կամ մի քանի ձևերի զոհ: «Օրինագծի ընդունումը կարևոր քայլ է ընտանեկան բռնության դեմ պայքարում: Կարծում եմ, այն կօգնի նրանց, ով այսօր տառապում է նվաստացումից և ծեծից», -ասում է 31-ամյա Հասմիկ Խաչատրյանը: Պարբերականը գրում է, որ Հասմիկը պայծառ ժպիտ ունի, նա պատմում է իր երեխաների, ապագայի ծրագրերի, աշխատանքի և ուսման մասին, որը շարունակում է բազմամյա դադարից հետո: Նրա դեմքի արտահայտությունը, սակայն, փոխվում է, իսկ ձեռքերը սկսում են դողալ, երբ խոսք է գնում նախկին ամուսնու մասին: Ինչպես գրում է պարբերականը, Հասմիկն այն սակավաթիվ կանանցից է, որը բացահայտ պատմել է նախկին ամուսնու կողմից նվաստացումների և ծեծի մասին, որը նա հանդուրժել է 9 տարի: Նրա պատմությունն ու երկար դատավարությունը նախկին ամուսնու հետ, որը չէր ընդունում իր մեղքը, հայտնվեցին ԶԼՄ-ների էջերին: Նրան մեղադրեցին կտտանքների մեջ, սակայն ավելի ուշ վերաորակավորեցին առողջությանը թեթև վնաս հասցնելու մեղադրանքի: Արդյունքում ամուսնուն ազատեցին դատարանի դահլիճում: Ընտանեկան բռնության մասին նոր օրենքի մշակումը ՀՀ կառավարությունը նախատեսել էր դեռևս 2014-ին, սակայն հրապարակային քննարկումները բորբոքեցին կրքերը՝ 2 մասի բաժանելով հայ հանրությանը, ասվում է հոդվածում: Նշվում է, որ բուռն քննարկումներից հետո կառավարությունը հավանություն տվեց օրինագծին՝ փոփոխություններ կատարելով, իսկ օրենքի վերնագրում հայտնվեց «ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» հատվածը: Այդ փոփոխություններից դժգոհ են կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |