Մարտի 13-ին ՌԴ Պետդումայում կկայանան լսումներ ԱՊՀ չճանաչված հանրապետությունների ճանաչման հարցի վերաբերյալ27 փետրվարի 2008 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՌԴ Պետդումայում կկայանան լսումներ ԱՊՀ ինքնահռչակ հանրապետությունների` Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի ճանաչման հարցի վերաբերյալ: Ռուս խորհրդարանականները մտադիր են քննարկել ինքնահռչակ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում եւ Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը եւ նրանց ճանաչման հեռանկարները: Այդ մասին հայտարարել է Դումայի ԱՊՀ գործերի խորհրդարանական կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինի խոսքերով, Դումայում կայանալիք խորհրդարանական լսումներին մենք մտադիր ենք հրավիրել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին: Զատուլինը հայտարարել է թե անհրաժեշտ է սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունների ճանաչման գործընթացը` նշելով, որ այդ ինքնահռչակ հանրապետությունները դիմել են Ռուսաստանին` խնդրելով ճանաչել իրենց դեռեւ մինչ Կոսովոյի շուրջ վերջին իրադարձությունները, հաղորդում է Deutsche Welle-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |