«Էմ Բի Կապիտալը» գնել է «Արտֆուդի» բաժնետոմսերի 75%-ը. $3 մլն կներդրվի![]() 15 դեկտեմբերի 2017 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Արտադրության արդիականացման համար ներդնելով մոտ 3 մլն դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները: Նախատեսվում է ընդլայնել իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվել առկա շուկաներում։ Առաջիկա աﬕսներին կստեղծվի մոտ 100 նոր աշխատատեղ, հայտնում է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի մամուլի ծառայությունը: 2017-ի տվյալներով Կամո Ավագումյանի «Ավիլոն» ընկերությունը 51 մլրդ ռուբլի շահույթով «Ռուսաստանի 2017թ. 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ցանկում 159-րդն է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |