Daily Mail. ՄՅՈւ-ն հարցում է արել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերի մասին![]() 15 դեկտեմբերի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին: Ըստ Daily Mail-ի, «սատանաները» հարցում են ուղարկել «Չելսիին» բրազիլացու գնման վերաբերյալ: Լոնդոնցիները պատրաստ չեն հրաժեշտ տալ Վիլիանին, սակայն կփոխեն մտադրությունը, եթե արժանի առաջարկ ստանան, գրում է Eurosport-ը: Վիլիանը 5 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման 2017/18 խաղաշրջանի 25 խաղում: Transfermarkt-ը 29-ամյա բրազիլացուն գնահատում է 32 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2018-ի ամռանը կվաճառի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալին»: Այս մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |