ՌԴ նախկին նախարար Ուլյուկաևը 8 տարով ազատազրկվել է![]() 15 դեկտեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին դատապարտել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, կաշառք վերցնելու համար: Նա նաև տուգանվել է 130 մլն ռուբլով: Գաղութից ազատվելուց հետո նա չի կարողանա պաշտոններ զբաղեցնել պետական ծառայության մարմիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուլյուկաևն արդեն կալանքի տակ է: Նախկին նախարարը դատավճիռն անարդար է համարել և հայտարարել է, որ կշարունակի պայքարել: Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը: Ուլյուկաևը ՌԴ ժամանակակից պատմության մեջ առաջին դաշնային նախարարն է, որը դատապարտվել է կոռուպցիայի համար: Ուլյուկաևը «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 մլն դոլար է պահանջել եզրակացության համար, որը թույլ կտար ընկերությանը գնել «Բաշնեֆտի» պետական փաթեթը: Նա կաշառքը ստացել է 2016-ի նոյեմբերի 14-ին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |