Sport.es. «Լիվերպուլը» 140 մլն եվրո է պահանջել «Բարսելոնայից» Կոուտինյոյի համար![]() 15 դեկտեմբերի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնան» վերսկսել է բանակցությունները «Լիվերպուլի» հետ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանֆերի մասին: «Լիվերպուլը» 140 մլն եվրո է պահանջել 25-ամյա բրազիլացու համար: Կատալոնացիները կարող են թույլ տալ իրենց այդպիսի գնում, սակայն դեռևս վստահ չեն, որ նման ծախսը նպատակահարմար է, հայտնում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով: Եթե տրանսֆերն իրականություն դառնա, Կոուտինյոն կդանա ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պատմության մեջ: «Բարսելոնան» դեռևս ամռանն էր մտադիր գնել Կոուտինյոյին, ինքը բրազիլացին ևս խնդրում էր «Լիվերպուլին» թույլ տալ տրանսֆերը, նույնիսկ բոյկոտով էր սպառնում, սակայն ապարդյուն: 2017/18 խաղաշրջանի 16 խաղում Ֆիլիպեն 9 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |