Ճապոնիան առաջին անգամ ինքնակառավարվող մեքենա է փորձարկել երթևեկության մեջ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ճապոնական Կոտա քաղաքում մեկնարկել են ինքնակառավարվող մեքենայի առաջին փորձակումները երթևեկության մեջ: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը: Ինքնակառավարվող մեքենան փորձարկվել է 700 մետր երկարություն ունեցող ճանապարհահատվածի վրա: Մեքենան երթևեկությանը հետևում է տեսախցիկներով և ռադարներով, արձանագրում ճանապարհանշանները, մյուս մեքենաների և հետիոտների գործողությունները: Մեքենայի գործողություններին հետևում է օպերատորը հեռակառավարման համակարգի օգնությամբ, իսկ արտակարգ իրավիճակներում նա կարող է նաև կանգնեցնել այն: Փորձարկումների առաջին փուլում մեքենային չի թույլատրվել 15 կմ/ժամը գերազանցել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |