ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել![]() 15 դեկտեմբերի 2017 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2018-ին կարող է օդային հաղորդակցություն ստեղծել Չինաստանի հետ: «Նովոստի Արմենիա»-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը այժմ բանակցում են ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ, որը պահանջում է հետևողական աշխատանք և շահույթի ապահովման նախադրյալներ: «Ես անձամբ հույս ունեմ, որ այս հարցը կկարգավորվի 2018 թվականին», -ասել է Հարությունյանը: Նա նկատել է նաև, որ հայ-չինական հարաբերությունները բազմակողմանի զարգացման ներուժ ունեն, մասնավորապես հեռանակրային է համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, ինչի ուղղությամբ արդեն իրականացվել են մի շարք քայլեր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |