2018-ին ՀՀ-ում և Արցախում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները![]() 16 դեկտեմբերի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին: «Ամոքիչ (պալիատիվ) խնամքը բժշկության մարդասիրական և կարևոր ուղղություն է վերջնական չբուժվող պացիենտների կյանքի երկարացված վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու գործում։ Հիվանդները մի կողմից ստանում են կյանքը երկարացնելու հնարավորություն, մյուս կողմից՝ համակողմանի աջակցություն։ Դրանում նախատեսում է ինչպես ցավազրկում, այնպես էլ՝ հոգեկան աջակցություն։ Ինչպես հայտնի է, այդ հիվանդները, գտնվելով ծանր վիճակում, հիմնականում խոսելով իրենց հիվանդության մասին՝ ավելի են դժվարացնում սեփական կյանքը»,-ասել է նա։ Նախարարը նշել է, որ Հայաստանում պալիատիվ բժշկության ծառայությունը նախատեսվում է ներդնել առողջության առաջնային պահպանման օղակում։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «2018 թվականին Հայաստանում կկազմակերպվեն առաջին 10-15 կենտրոնները, իսկ 1-ը՝ Արցախում։ Վերջինս թույլ կտա Արցախում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |