«Երևան 2800»-ի վիզուալ կոնցեպտի մրցույթ է հայտարարվում16 դեկտեմբերի 2017 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ: Վիզուալ կոնցեպտը պետք է ներառի՝ լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ տարրեր՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Ոճի կիրառությունը հարկավոր է ներկայացնել տարբեր կրիչների վրա: Լավագույն ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի: Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները: Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում: Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ logo2800@yerevan.am էլեկտրոնային հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 15-ն է, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել էր հրամանագիր Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին: Հրազդան գետի վրա կառուցվում է 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Այս հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |