Թրամփ. Green Card-ով երկիր ներգաղթողները վատագույններն են16 դեկտեմբերի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգում Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) պետական ակադեմիայում հայտարարել է, որ Green Card-ի վիճակախաղի միջոցով երկիր ներգաղթողները «վատագույններից վատագույնն» են իրենց հասարակություններում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքէջը: Թրամփը, անդրդառնալով Նյու Յորքում վերջին ահաբեկչական հարձակումներին, ասել է, որ դրանց հեղինակներից մեկը ԱՄՆ-ում հայտնվել է Green Card-ի վիճակախաղի, իսկ մյուսը՝ չղթայական ներգաղթի միջոցով: «Վիճախաղաղի ընթացքում ընտրվում են մարդիկ: Դուք ի՞նչ եք կարծում, երկրները մեզ տալիս են իրենց լավագույնների՞ն: Ո՛չ: Այդ ի՞նչ համակարգ է: Նրանք գալիս են վիաճակախաղի միջոցով: Երկրները տալիս են իրենց վատագույն մարդկանց: Նրանց ընտրելով՝ երկրները նետում են այդ մարդկանց աղբարկղը», - ասել է Թրամփը: Իր ելույթում ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին վերացնել շղթայական ներգաղթը և Green Card-ի խաղարկությունը՝ փոխարինելով համակարգը արժանիքների վրա հիմնված ներգաղթով: «Մենք ուզում ենք համակարգ, որը համապատասխանում է ամերիկյան ընտաիքների, հարակատուների շահերին և, ամենակարևորը, անվտանգությանը», - ասել է Դոնալդ Թրամփը: 2017-ի հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով 120 օրով կասեցվում էր փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում էր Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում էին ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել էր մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |