Շարմազանովը՝ Լատվիայում. Պետք է գիտակցել, որ առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի լուծվի![]() 16 դեկտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ հանդիպմանը: Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը: «Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ԼՂ հիմնահարցի առնչությամբ երբեմն անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամությունից: Ակնկալում ենք, որ կարվեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհակասող հայտարարություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ առանցԱրցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և իրենց կարծիքը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբիկարծիքին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ջանքերով Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար: «Մենք դրական ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարեկամության խմբի հայտարարությունը և ակնկալում ենք, որ խումբը Լատվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ գործընթաց կսկսի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջև փոխայցերի ակտիվացումն ու շփումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |