Եվրոպական ներդրումային բանկը կասեցրել է ադրբեջանական նախագծի ֆինանսավորումը16 դեկտեմբերի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը հետաձգել է 1,5 մլրդ դոլար վարկի տրամադրումը Հարավային գազայի միջանցքի նախագծի համարմ որով ադրբեջանական գազը պետք է առաքվել Եվրոպա: Բանկը հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, որ բազում բողոքներ են ստացվել Անդրադրիատիկ TAP գազամուղի շինարարության դեմ: Բանկը նամակներ է ստացել, որտեղ ասվում է, որ TAP նախագիծը վնասում է շրջակա միջավայրին, իտալացի ֆերմերներին, նշվում է նաև, որ նախագաիծը «չափազանց ռազմականացված» է: Նամակների հեղինակների մասին ոչինչ չի ասվում: Բանկը հայտարարել է, որ առաջնորդվելով այդ բողոքներով, մեկ անգամ ևս պետք է քննարկի գազամուղի հեռանկարները, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ: Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել: Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք: Անդրադրիատիկ TAP գազամուղը պետք է տարեկան Եվրոպա հասցնի 10 մլրդ խմ ադրբեջանական գազ : «Գազպրոմում » կարծում են, որ ադրբեջանական գազի քանակը բավարար չէ, որպեսզի գազամուղը գործի ամբողջ հզորությամբ: Ինչպես գրում է Haqqin.az-ը, «Գազպրոմի» լոբբիստներն ամեն պատեհ առիթ օգտագործում են կասկածի տակ դնելու համար ադրբեջանական նախագծի շահութաբերությունը և կարելի է ենթադրել, որ ԵՆԲ-ն հետաձգել է ֆինանսավորումը ոչ միայն բողոքների պատճառով: Իտալացի հայտնի գրող Էրրի դե Լուկան կոչ է արել սաբոտաժի ենթարկել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցումը, որով բնական գազն Ադրբեջանից պետք է առաքվի Իտալիա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |