Ինյեստան մերժել է չինացիների առաջարկները![]() 16 դեկտեմբերի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան մերժել է 2018-ի հունվարի համար չինական ակումբներից ստացած առաջարկները: Ըստ Mundo Deportivo-ի, 33-ամյա ֆուտբոլիստին Չինաստանում պատրաստ էին մի քանի անգամ ավելի վճարել, քան նա ստանում է կատալոնական ակումբում: Սակայն Ինյեստան մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից», որի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն վստահում է վետերանին, գրում է championat.com-ը: Ընթացիկ խաղաշրջանում Ինյեստան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ինյեստան պայմանավորվածության է հասել «Բարսելոնայի» հետ մինչև կարիերայի ավարտը պայմանագիր կնքելու հարցում: Պայմանագիր կնքելուց հետո կիսապաշտպանը հայտարարեց. «Ես սիրում եմ «Բարսելոնան» և այնքան կխաղամ ակումբի կազմում, մինչև որ իմ մարմինն ու ուղեղը չասեն՝ բավական է»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |