Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարել հայ դասախոսի օգնությամբ կանխված ահաբեկչության մասին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեժիսոր Քլինթ Իսթվուդը ֆիլմ է նկարահանել Սորբոնի համալսարանի ծագումով հայ դասախոս Մարկ Մուղալյանի օգնությամբ Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում կանխված ահաբեկչական գործողության մասին: 2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին: Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի: The 15:17 to Paris կոչվող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին: Ամերիկյան Warner Bros. Pictures կինոարտադրող ընկերությունն արդեն հրապարակել է ֆիլմի թրեյլերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |