Ադրբեջանը մտադիր է ետ կանչել իր խաղաղապահներին Կոսովոյից27 փետրվարի 2008 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի խաղաղապահները ետ կկանչվեն Կոսովոյից: Այդ մասին հաղորդել է Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հիմնական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը: Նրա խոսքերով, խորհրդարանը ստացել է Ադրբեջանի նախագահի դիմումը: «Կոսովոյում քաղաքական իրավիճակի կապակցությամբ, Ադրբեջանի խաղաղապահ գումարտակը, որն իր առաքելությունը կատարում է Թուրքիայի Զինված ուժերի համակազմում, ետ կկանչվի: Այդ հարցը կքննարկվի հանձնաժողովի նիստում»,-ասել է Օրուջը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի այդ քայլը շատ կարեւոր է: «Ադրբեջանը ռազմական քայլեր է ձեռնարկում քաղաքական իրավիճակին համապատասխան»,-նշել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |