Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը շահագրգիռ է Մեքսիկայի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում27 փետրվարի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիակայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է նորանշանակ դեսպանին եւ ընդգծել Մեքսիկայի հետ փոխգործակցությունը զարգացնելու հայկական կողմի անկեղծ շահագրգռությունը: Անդրադառնալով հայ-մեքսիկական հարաբերություների ներկա վիճակին եւ դրանց զարգացման հեռանկարին, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, կողմերը կարեւորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործարար համայնքների միջեւ տեղեկատվության փոխանակումը, որը թույլ կտա որոշակիացնել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները: Նախագահի խոսքով, համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր է կարճ ժամկետում լուրջ արդյունքների հասնել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |