Զեկույց. Ինչու չի կարելի սմարթֆոնը թողնել քնած մարդու կողքին18 դեկտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի առողջապահության դեպարտամենտը զեկույց է հրապարակել առողջության համար այն վտանգի մասին, որն առաջացնում է քնած մարդու կողքին գտնվող սմարթֆոնը: Ըստ հեղինակների, գնալով ավելի շատ պաացույցներ են հայտնվում, որ գաջեթների էլեկտրամագնիսական ճառագայթումը ավելացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը, թեև, ըստ զեկույցի, հստակ կապ սմարթֆոնի և տարբեր հիվանդությունների միջև չի հայտնաբերվել: Սակայն, եղած տվյալները բավարար են զգուշացնելու համար օգտատերերին, հատկապես երեխաներին, գաջեթների պոտենցիալ ռիսկի մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնը, եթե այն այդ պահին չի օգտագործվում, պահել մարդու մարմնից 1 կամ մի քանի մետր հեռավորության վրա, գրում է Lemta.ru-ն: Զեկույցում ասվում է նաև, որ գաջեթի օգտագործումը կարող է խախտել դեռահասների քունը, վնասել նրանց հոգեկան առողջությանը և շեղել ուշադրությունը: Սակայն, վտանգավոր կարող է լինել նաև դրանց արձակած ռադիոհաճախականության ճառագայթումը: Այն կարող է ազդել տղամարդու սերմնահեղուկի որակի վրա, եթե գաջեթը պահվում է գրպանում, ասվում է փաստաթղթում: Մասնագետները խորհուրդ են տալիս չթողնել սմարթֆոնը բարձի տակ կամ մահճակալի կողքի սեղանիկին: 2015-ին ԱՄՆ հոգեբանները եկան եզրակացության, որ բջջային հավելվածները, որոնք կիրառվում են լաց լինող երեխաներին հանգստացնելու համար, կարող են խանգարել էմոցիոնալ ոլորտի զարգացմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |