ԶԼՄ. Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»![]() 18 դեկտեմբերի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Դեռևս հստակ չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալության, թե մշտական հիմունքներով: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել: «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել պորտուգալական «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին: «Ինտերն» առաջարկում էր իր ֆուտբոլիստին փոխանակել Խուան Մատայի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |