Արհեստական բանականությունը պոկեր խաղով մոտ $ 2 մլն է շահել![]() 19 դեկտեմբերի 2017 - 00:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականներն արհեստական բանականության նոր համակարգ են մշակել, որը կարողացել է հաղթել պոկերի ամենահայտնի տարբերակներից «Տեխասյան հոլդեմ»-ի լավագույն 4 խաղացողին՝ շահելով $ 1,8 մլն: Այս մասին հայտնել է Science պարբերականը: Արհեստական բանականության համակարգը կոչվում է Libratus: Համակարգի մշակողներից Քարնեգի-Մոլեն համալսարանի գիտնական Նոյ Բրաունի խոսքով՝ մեխանիզմները, որոնք մշակվել են համակարգի ստեղծման համար, միայն պոկերի համար նախատեսված չեն և կարող են կիրառվել մարտավարական այլ խաղերի համար ևս: «Ակնկալում ենք, որ Libratus-ում ներդրված գաղափարներն արհեստական ինտելեկտի հետագա զարգացման ու տարածման համար որոշիչ դեր կունենան»,- ասել է գիտնականը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |