Հրանտ Դինքի գործով դատավարությանը մեղադրյալներից մեկը անպատվել է Դինքի ընտանիքի փաստաբններին եւ ողջ հայ ազին27 փետրվարի 2008 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը հարցաքննվել է Էրսին Յոլչուն, ով մեղադրվում է հանցագործության սադրանքի մեջ, ինչը սպառնում է նրան 15-20 տարվա ազատազրկմամբ:Առաջին ընդմիջման ժամանակ մեղադրյալ Յասին Հայալը եւ նրա փաստաբան Ֆուադ Տուրգուտը, ով հայտնի է իր ծայրահեղ ազգայնական հայացքներով, սկսել է անպատվել Դինքի ընտանիքի փաստաբաններին եւ հայ ազգին: Փաստաբանները պահանջել են, որպեսզի դատավորը հեռացնի Տուրգուտին: Փաստաբաններից մեկը` Կեզբան Խաթեմին, հայտարարել է, որ նրան անպատվել է Հրանտ Դինքի մարդասպան Օղյուն Սամասթը: Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են դատավարության աուդիո ձայնագրությունն ու վիդեո նկարահանումն անցկացնել: Փաստաբան Ֆետիե Չեթինը դատարանին քննադատել է չորս կասկածյալներին ազատ արձակելու համար, չնայած, որ Տրապիզոնի ժանդարմերիայի իրազեկիչ Չոսկուն Իգչին, ինչպես նաեւ Իրֆան Օզկանն ու Էրբիլ Սուսամանը չէին հարցաքննվել: Իգչին ավելի վաղ հաստատել է, որ զգուշացրել էր Տրապիզոնի ոստիկաններին նախապատրաստվող սպանության մասին չորս ամիս առաջ: Չետինի խոսքերով, նա պետք է եւս մեկ անգամ հարցաքննվի Ստամբուլում: Փետրվարի 25-ի նիստին մեղադրյալները խաչաձեւ հարցաքննության են ենթարկվել, հաղորդում է թուրքական BIA գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |