The Independent. «Բորուսիան» ուզում է վերադարձնել Մխիթարյանին![]() 19 դեկտեմբերի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է առաջարկ ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդին» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է The Independent-ի հրապարակման մեջ: Առաջարկը վերաբերում է ձմեռային տրանսֆերային պատուհանին: Ըստ պարբերականի, հայ կիսապաշտպանին վերադարձնելու գործարքի մաս կարող է դառնալ նաև Դորտմունդի ակումբի կիսապաշտպան Յուլիան Վայգլը: Մխիթարյանը տեղափոխվել է ՄՅՈւ «Բորուսիայից» 2016-ի ամռանը: 28-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների կազմում 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում: Ըստ անգլիական ԶԼՄ-ների, Մխիթարյանը տարաձայնություններ ունի ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը: Ավելի վաղ Corriere dello Sport-ը հայտնել էր, որ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |