Նոր վիրուս Facebook-ում. Օգտատերերը ZIP-ֆայլեր են ստանում19 դեկտեմբերի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Facebook սոցցանցում սկսել է նոր վիրուս տարածվել: Օգտատերերը սկսել են ընկերներից հաղորդագրություններ ստանալ կցված ZIP-ֆայլով: Ֆայլը քողարկված է որպես տեսանյութ և կոչվում է՝ video: Ինչպես PanARMENIAN.Net –ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, դա տրոյական վիրուս է, որն արխիվավորվել է սոցցանցի անվտանգության համակարգը շրջանցելու նպատակով: «Դա նոր վիրուս է, հայտնվել է դեկտեմբերի 19-ին, այդ պատճառով էլ հակավիրուսների մեծ մասը դեռ չի տարբերակում այն: Այդ վիրուսը կարողանում է տարբերակել հակավիրուսային ծրագրերի միայն 10 տոկոսը: Այդ պատճառով էլ վիրուսն արագ տարածվում է»,-ասել է Մարտիրոսյանը: Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետը խորհուրդ է տալիս սոցցանցի օգտատերերին չբացել ինչպես ընկերներից, այնպես էլ անծանոթ օգտատերերից ստացած կասկածելի ֆայլերը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |