Վարորդները կպայքարեն աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի դեմ19 դեկտեմբերի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնություն է ստեղծվել: Այն պայքարելու է Հայաստանի կառավարության՝ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծումն և շահագործումն արգելող որոշումների նախագծի դեմ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նախաձենության համակարգող Գևորգ Աճեմյանն ասաց, որ դեկտեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մինչև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենք ավտոերթ է կազմակերպվելու: «Պատրաստվում ենք կառավարությանը հայտնել մեր մտահոգություններն ու առաջարկները: Եթե դրանք չընդունվեն, պայաքարն անխտիր բոլոր միջոցներով շարունակելու ենք մինչև վերջ», - ասում է Գևորգ Աճեմյանը: Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր, տարածել, համաձայն որի նախագիծը առաջարկում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: «Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,-ասված էր հայտարարության մեջ: Գևորգ Աճեմյանի խոսքով՝ նախագծով արգելվում է աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: «Մեքենան մասնավոր սեփականություն է, ոչ ոք չի կարող զրկել մարդուն իր սեփականությունը շահագործելու իրավունքից: Մենք պահանջելու ենք կառավարությունից վերացնել աջակողմյան ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքը, պայքարելու ենք նաև 2018-ի ապրիլի մեկից այսպիսի մեքենաների ներմուծման արգելքի դեմ: Սա ազատ շուկա է, ոչ ոք չի կարող նման սահմանափակումներ դնել»,- ասաց նախաձեռնության համակարգողը՝ հավելով, որ գործադիրը կարող է բարձրացնել աջակողմյան ղեկով մեքենաների մաքսազերծման դրույքաչափը, բայց «արգելելու իրավունք չունի»: Չնայած տրանսպորտի նախարարության պարզաբանմանը, փաստաթղթի հիմնավորման մեջ աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքի մասին ասվում է՝ սակայն առանց որևէ ժամկետ նշելու։ «Առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում»,, - նշվում է հիմնավորման մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |