ՌԴ ԱԴԾ. ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումներ են կանխվել

ՌԴ ԱԴԾ. ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումներ են կանխվել

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներ են կանխվել: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող մոտ 300 անձ, նրանցից 218-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

«Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները դրդում են իրենց կողմնակիցներին, այսպես կոչված, ինքնավար ջիհադ իրականացնել», - ԱՊՀ անդամ երկրներին նախազգուշացրել է Բորտնիկովը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների հիմնական կենտրոն է դառնում Աֆղանստանը, որտեղ արդեն գոյություն ունեն «Իսլամական պետության» հենակետեր և որտեղից նրանք հնարավորություն են ունենում ներթափանցել ԱՊՀ երկրների տարածք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---