Գեղասահորդուհի Մեդվեդևան չի մասնակցի ՌԴ առաջնությանը բժիշկների հորդորով![]() 19 դեկտեմբերի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) չի մասնակցի ՌԴ առաջնությանը բժիշկների հորդորով: Այդ տեղեկությունը հաստատել է նրա մարզիչ Ալեքսանդր Գորշկովը: «Եվգենիան չի մասնակցի Ռուսաստանի առաջնությանը: Նա արդեն գրեթե վերականգնվել է վնասվածքից հետո, սակայն բժիշկները խորհուրդ են տվել չարագացնել գործընթացը, ուստի այսպիսի որոշում է կայացվել: Նա կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,-ասել է Գորշկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ 18-ամյա գեղասահորդուհին վնասվածքի պատճառով չմասնակցեց Գրան պրիի եզրափակչին, որի երկու փուլում հաղթող էր դարձել: ՌԴ առաջնությունը 2018-ի Խաղերի ընտրական փուլերից մեկն է և կանցկացվի դեկտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում: Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 2018-ի հունվարի 17-20-ը Մոսկվայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |