«Բավարիայի» նախագահ. Նեյմարին գերագնահատում են![]() 19 դեկտեմբերի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի անդամ Նեյմարին գերագնահատում են: «Իմ կարծիքով, Նեյմարն այնքան էլ լավը չէ: Մենք չենք կարող նման գումարներ վատնել: Նույնիսկ 180 մլն եվրոն Քիլիան Մբապեի համար, որը շատ լավն է, չափազանց շատ է»,-ասել է Հյոնեսը, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: Նեյմարը 2017-ի ամռանը տեղափոխվել է ՊՍԺ ռեկորդային 222 մլն եվրոյով: Բրազիլացի հարձակվողը 19 խաղում 17 գոլի հեղինակ է դարձել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |